Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռոբերտ Ամիրխանյան. «Պատմությունը մեզ կպատժի դրա համար»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արվեստագետների հետ զրույցների շարքի մեր այսօրվա հյուրը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է: 

Կոմպոզիտորին հեղափոխությունը ոգևորել է, բայց, ինչպես ինքն է նշում, մանրամասները երբեմն անհանգստացնում են:

Բացում է չակերտները. «Ծրագրի բացակայություն: Բացի կոռուպցիայի դեմ պայքարից, մենք ուրիշ խնդիր չունե՞նք: Ի՞նչ կոնցեպցիայից ելնելով է մեզ մոտ փակվում մշակույթի նախարարությունը: Փակվում է այն ժամանակ, երբ թուրքերեն մուղամատներ երգող երիտասարդների քանակն ավելացել է, այն ժամանակ, երբ շուկան լցվել է «սուրոգատներով»…Մեզ մոտ մշակույթի մեջ միայն առևտրային երևույթներն են ծաղկում: Կարելի՞ է այդ հարցով չանհանգստանալ: Կարելի՞ է չանհանգստանալ, որ լեզվի հերն ամեն վայրկյան անիծվում է…»:

Ինչ վերաբերում է մի շարք արվեստագետների այն կարծիքներին, թե մշակույթի նախարարությունը կապ չուներ մշակույթի հետ, Ռ. Ամիրխանյանը նկատում է. «Հարցը այդպես կատեգորիկ դնելը միամտություն է: Ցույց տվեք մի ասպարեզ, որը բացարձակ մասնագիտական մոտեցումներով է աշխատում: Մեր բոլոր նախարարությունները դժվար են պաշտպանում բարձր մասնագիտական ուղղվածությունները: Այո, միգուցե պետք չէ մեզ այնպիսի մշակույթի նախարարություն, ինչպիսին ունեցել ենք, բայց իրեն ամբողջովին լիկվիդացնելը ավելի մեծ թշնամություն է: Այն ժամանակ, երբ քո փողոցում հնդիկներ, պարսիկներ, օտարազգիներ են քայլում, և հեռուստատեսային յուրաքանչյուր հաղորդման մեջ ազգային դիմագիծը կորցնողի վիճակում ես, ինչպե՞ս կարելի է մշակույթի նախարարություն փակել: Ընդհակառակը, այլ խնդիր պետք է դրվեր՝ գիտակցել, թե ինչ է մեզ համար մշակույթը: Մշակույթը տարբեր երևույթների շուրջ համաձայնություն ստեղծելու առաջին շանսն է, մշակույթի նվաճումը տարբերությունների միասնություն ստեղծելն է, իսկ մենք ասում ենք՝ գնացեք, ով ինչ ուզում է՝ երգի՞: Դրա համար էլ մեզ մոտ ազգային դիմագիծը շուտով անդառնալիորեն կվերջանա: Ես կողմ եմ, որ մշակույթի նախարարությունը փակվի այն ձևով, ինչպես որ եղել է, բայց ես կողմ չեմ, որ այն ինչ– որ մեկի կցորդը լինի: Այն պետք է ինքնուրույն լինի»:

Մշակույթի առողջացման համար, ըստ կոմպոզիտորի, նախ հարկավոր է հասկանալ խնդիրը: «Եթե ինչ–որ մեկը ցանկանում է տուն սարքել, բացի ցանկությունից, նաև փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է այդ տունը կառուցվի: Մասնավորապես, ինչպես պետք է այդ տան հիմքերը դրվեն, մինչև ո՞ւր պետք է հասցնի, որ հիմքերի համապատասխան խորությունն ունենա: Մի հարկանի տան համար՝ այսքան, երեքի համար՝ այնքան հիմքեր է ընտրում: Ամեն ինչ կարևոր է: Այսինքն, ծրագիր պետք է լինի, որի մեջ նախ պետք է պարզենք, թե ինչ է մեզ համար մշակույթը: Այն, ինչ ամեն տեղ երգվում է, մշակույթը չէ: Մշակույթը հոգևոր արժեքի ամենաբարձր կետն է մեզ համար, որը յուրաքանչյուր մարդու օգնում է փարվել իր ազգային միասնությանը, գաղափարին: Ինքնագործունեությամբ մշակույթ չեն կարող պահպանել: Ինքնագործունեությունը հետևյալն է նշանակում՝ արվեստով զբաղվեն այն մարդիկ, որոնք դրա մեջ միայն բիզնեսի խնդիր են տեսնում: Սա մեծագույն մոլորությունն է: Իրական մշակույթը բարձր երևույթ է»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրի ընդհանուր իրավիճակին, Ռ. Ամիրխանյանն ընդգծեց. «Այսօր կտրուկ գնահատական դնելուց կխուսափեի, որովհետև ես հասկանում եմ հետևյալը. որևէ երևույթ ճանապարհի կեսից գնահատելը սխալ է: Միակ ցանկությունս այն է, որ ամեն ինչի հիմքում գաղափար լինի: Միայն կոռուպցիայի դեմ պայքարելու գաղափարն ինձ համար, իմ երկրի համար շատ քիչ է, որովհետև ազգային դիմագիծն այսօր կորչում է կյանքի դեկորատիվիզմի մեջ: Քեզ սա է դուր գալիս՝ գնա, դա արա… Ազատությունը նրա համար է տրվել, որ մենք ինքներս մեզ սահմանափակենք: Իսկ ինչպե՞ս պետք է սահմանափակենք, եթե մշակութային կոնցեպտ այսօր չունենք: Ինքնագործունեությունը շատ վատ մեթոդ է ազգային, մշակութային ձեռագիրը պահպանելու համար: Ինչո՞ւ ենք մեր սեփական դրամը տպում: Կարող էինք վերցնել որևէ երկրի դրամ ու օգտագործել այն, ի՞նչ է եղել որ: Ինչո՞ւ ենք մենք ձգտում մեր դրամի վրա ունենալ մեր մեծամեծների նկարները: Բայց չէ՞ որ դրա մեջ իմաստ ենք դնում: Երբ մարդը գումարը ձեռքն է վերցնում, զգում է, որ դա հայոց փողն է: Բայց միշտ չէ, որ կարող եմ ասել՝ հեռուստատեսությամբ հնչող այդ երգը հայոց երգն է: Ինչո՞ւ, որովհետև կան բախտախնդիր մարդիկ: Մասնավորապես՝ դրսից եկածները, որտեղ ազգային գաղափարախոսության խնդիրը չկա, որտեղ մարդիկ «մենք»–ի զգացողությունը կորցրել են և ապրում են միայն իրենց «ես»–ի խնդիրներով: Այնտեղից եկած «սուրոգատների» համերգը մենք որպես մշակո՞ւյթ ենք ընդունում: Դուք վատ վարսահարդարի մոտ մազ կկտրե՞ք, ընտրություն կկատարեք, չէ՞: Բա մեր հոգու ընտրությունը որտե՞ղ պետք է լինի»:

Կոմպոզիտորը շեշտեց՝ նաև վերագիտակցել է պետք. «Ի՞նչ է մեզ համար հոգևոր արժեքը, որտե՞ղ է այն ապրում և ինչպե՞ս ենք պայքարում հոգևոր արժեքը չկորցնելու համար: Մենք պահում ենք, չէ՞, պաշտպանության նախարարությունը: Զինվորներին չենք ասում, չէ՞, գնացեք, տունը կրակել սովորեք, կգաք՝ վաղը պետք է հերոսանանք: Մենք չենք փակում ֆինանսների նախարարությունը, մենք չենք փակում առողջապահության նախարարությունը… Իսկ ինչ է՝ մշակույթը զրոյակա՞ն երևույթ է… Պատմությունը մեզ կպատժի դրա համար: Մշակույթը չի կարելի սովորականացնել, դրա համար էլ մեզ մոտ կծնվեն միայն գլամուրային չոբաններ, ուրիշ ոչ մի բան»:

Ռոբերտ Ամիրխանյանը շեշտեց, որ ազնվական երաժշտությանը, գրականությանը, գեղարվեստին, թատրոնին անպաշտպան թողնել չի կարելի:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը