Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍահմանին հանգիստ է։ Որեւէ միջադեպ, որը արժանի լիներ ուշադրության, չկա։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմից տարածված այն լրատվության հետ, թե իբր իրենք հայկական անօդաչու են խփել, քանի որ այս հարցը ԼՂՀ ՊԲ պատասխանատվության ոլորտում է։ Ընդ որում, Դավթյանը հայտարարեց, որ անձամբ իրեն հայտնի չէ հայկական կողմի որեւէ թռչող սարքի կորստի մասին։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



