Իրանական այցին չեն կարողանում հանգիստ նայել.
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով: Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, և վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան: Ըստ մեր աղբյուրների, այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաև ՀՀ իշխանությունների՝ արևմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



