Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին. Ի՞նչ կապ ունի Ռուսաստանի համանախագահությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում ադրբեջանցի լրագրողը հարցրել է Մոսկվայում անցկացվելիք «Լազարեւյան ակումբի» մասին, որում, ըստ նրա, մասնակցելու են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում անջատողական ռեժիմի» ղեկավարները:
Լրագրողը փորձել է կապել ֆորումի անցկացումը Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ, սակայն Մարիա Զախարովան ընդհատել է նրան:
Ռուսաստանում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղացիական հասարակության ներկայացուցիչների կողմից միջոցառումներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է Ռուսաստանի օրենսդրությամբ:



