Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Քրիստափոր Կոլումբոսը եղել է ամենահայտնի ծովագնացներից մեկը և նրա մասին հայտնի է ամեն ինչ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ Ամերիկա մայրցամաքը հայտնաբերող Կոլումբոսի ամբողջ կյանքը ծածկված է շղարշով: Հայտնի է, որ նա ծնվել է 1451 թվականին: Պատմաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ նա ծնվել է Ջենովա քաղաքում: Կան նաև ծննդավայրի այլ վարկածներ, ավելին՝ ներկայումս իտալական և իսպանական 6 քաղաքներ վիճում են՝ համարելով, որ Կոլումբոսի «փոքր հայրենիքն» իրենք են: Համարվում է, որ նրա հայրը եղել է ջենովացի ջուլհակ Դոմենիկո Կոլումբոսը, մայրը՝ Սյուզաննա Ֆոնտանորոսան: Իհարկե, այս ամենը գիտականորեն հաստատված չէ: Կոլումբոսի ազգության մասին ևս իրար հակասող տվյալներ կան: Համարվում է, որ նա իտալացի է, նույն հաջողությամբ նրան կարելի է իսպանացի, կորսիկացի, պորտուգալացի, կատալոնցի, հրեա և անգամ հույն համարել: Հարցն այն է, որ նա խոսում էր Ջենովայի ակցենտով իտալերեն, գրում և կարդում էր իսպաներեն և լատիներեն, բայց նկատելի պորտուգալական ակցենտով, իսկ իր գաղտնի օրագիրը լրացնում էր հունարենով:

Այս մեծ հայտնագործողի ոչ մի դիմանկար չի պահպանվել, եթե նույնիսկ դրանք եղել են: Այսինքն, մեզ անհայտ է նրա տեսքը: Միայն որոշ տվյալներ կան նրա տղայի պատմածներով. ըստ նրա, իր հայրը ունեցել է բաց գույնի մազեր, որոնք միջին հասակում ամբողջությամբ սպիտակել էին: Նրա ճիշտ ազգանունն էլ է անգամ անհայտ, քանի որ տարբեր լեզուներով այն տարբեր կերպ է հնչել՝ Կոլումբաս, Կոլումբոս, Կոլոնոս (այս ձևով նա ինքն էր ցանկանում, որ իրեն կոչեն):

Համարում են, որ Կոլումբոսը իր ճանապարհորդությունը իրականացրել է նրա համար, որ ապացուցի Երկրի կլոր լինելը, բայց իրականում նա գտնում էր, որ երկիրը տանձաձև է, իսկ նրա ճանապարհորդությունը նպատակ էր հետապնդում միայն և միայն գտնել նոր ճանապարհ դեպի Հնդկաստան: 

Նա մինչև կյանքի վերջն էլ համոզված մնաց, որ Հնդկաստան էր հասել: Իրականում իր հայտնագործած, հետագայում Ամերիկա կոչված մայրցամաք նա ոտք չի էլ դրել: Ամերիկային ամենամոտակա վայրը, որտեղ հասել է Կոլումբոսը, եղել է Բագամյան կղզիները: Վերադառնալիս նա և իր անձնակազմը երդվեցին ասել բոլորին, որ հասել են Հնդկաստան:

Քրիստափոր Կոլումբոսը մահացել է 1506 թվականին իսպանական Վալիադոլիդ քաղաքում: Անգամ անհայտ է, թե որտեղ է նա թաղված: Հայտնի է միայն, որ մահից հետո նրա դիակի վրայից հեռացրել են փափուկ հյուսվածքները և թաղել ոսկորները (16–րդ դարի Եվրոպայում այդպես էին թաղում հայտնի և ազդեցիկ մարդկանց): Սկզբում մեծ հայտնագործողի ոսկորները թաղել են Վալիադոլիդ քաղաքում, հետո իսպանական Կուևաս եկեղեցում, հետո Կուբայի Սանտա Դոմինիկ քաղաքում, հետո Հավայան կղզիներում և վերջապես, հավանաբար, նորից Իսպանիայում՝ Սևիլ յան եկեղեցական համալիրում: Այնուամենայնիվ, ներկայումս Սանտա Դոմինիկում մինչև այժմ կա Կոլումբոսի սարկոֆագը, իսկ իտալական Գենուա և Պավիա քաղաքները անընդհատ հայտարարում են, որ նա թաղված է իրենց մոտ: Հնարավոր է, որ այս գաղտնիքը վերջապես պարզվի, քանի որ ներկայումս գիտնականները իրականացնում են նշված գերեզմանների ոսկորների գենետիկ հետազոտություններ:

Կամո Խաչիկյան

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան