Հերթական խոշոր շահումը Կանադայում. վիճակախաղում 20 մլն դոլար շահած տոմս է վաճառվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայում խաղարկվել է Lotto Max ազգային վիճակախաղի ջեքփոթը 25,9 մլն կանադական դոլարի ($20 մլն) չափով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է խաղարկությունն անցկացնող ընկերությունը:
Կազմակերպիչները նշել են, որ հաղթող տոմսի համարներն են 6, 31, 33, 34, 43, 44 և 46, բոնուս-թիվն է 22: Ներկա պահին հայտնի է միայն, որ շահող տոմսը վաճառվել է Բրիտանական Կոլումբիա նահանգում: Կանադական ազգային վիճակախաղերի օրենքների համաձայն՝ մրցանակն ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել շահող տոմսը, և շահողի անունը պետք է հասարակությանը հասանելի դառնա:
Վերջին անգամ նման խոշոր ջեքփոթ Կանադայում խաղարկվել է փետրվարի սկզբին, երբ Օնտարիո նահանգի բնակիչը 25,5 մլն դոլար էր հաղթել մեկ այլ ազգային վիճակախաղով:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



