Փարիզում ահաբեկչությունների հեղինակներից երկուսի ինքնությունը պարզվել է. լրատվամիջոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների 7 հեղինակներից առնվազն երկուսի ինքնությունը պարզվել է: Այս մասին նշված է Europe1 ռադիոկայանի Twitter-ի էջում:
Ռադիոկայանի տվյալներով, ահաբեկիչներից մեկը սիրիացի է, երկրորդը՝ ֆրանսիացի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուններ կազմակերպած տղամարդկանցից մեկի մարմնին Սիրիայի քաղաքացու անձնագիր է եղել: Ներկայումս ուսումնասիրվում է փաստաթղթի վավերականությունը, որը թույլ կտա պարզել դրա իսկությունը եւ առավելագույն տեղեկատվություն ստանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



