Կիեւի «Արսենալը» հայտավորել է Գեղամ Կադիմյանին
ՍՊՈՐՏ«Վորսկլայից» հեռացած 26-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանը կշարունակի ելույթներն Ուկրաինայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի թեկնածուն համալրել է Կիեւի «Արսենալը», որի կազմում վերջին շրջանում անցնում էր փորձաշրջան: Նոր թիմում Կադիմյանը կխաղա 7 համարի մարզաշապիկով: «Արսենալը» հայ ֆուտբոլիստին հայտավորել է Ուկրաինայի Պրեմյեր լիգային:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Արսենալը» 8 միավորով վերջին տեղում է:
Գեղամ Կադիմյանը 2017 թվականից էր խաղում «Վորսկլայում», որի կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Հայաստանի հավաքականում անցկացրած 10 խաղում նա դարձել է 2 գոլի հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



