Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում չի խաղում նախկինի նման. Մանչինի
ՍՊՈՐՏԻտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Աթլետիկո»-«Յուվենտուս» դիմակայության և թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղի մասին:
«Երկու թիմերն էլ հասկանում են, որ պատասխան հանդիպումը բարդ է լինելու: Քամբեքը որևէ կախարդական բանաձև չունի, բայց «Յուվենտուսը» շատ փորձառու թիմ է: Թուրինցիները դեռևս նախորդ մրցաշրջանում «Ռեալից» կրած ջախջախիչ պարտությունից հետո ապացուցեցին, որ կարող են ուշքի գալ:
Հնարավոր է՝ այժմ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում չի խաղում նախկինի նման, սակայն նա միշտ հաջողությունների է հասել այս մրցաշարում: Ռոնալդուն հիանալի է խաղում Ա Սերիայում, որն իր դժվարությամբ չի զիջում անգամ Անգլիայի Պրեմիեր լիգային: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ Կրիշտիանուն լավ մրցաշրջան է անցկացնում»,- Մանչինիի խոսքը մեջբերել է Football Italia-ն: