Քաղաքացին դիտավորյալ վնասել է Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է:
Պարզվել է, որ Աբոն Աբովյան քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Ալբերտ Խ.-ն է:
Նա բացատրություն է տվել, որ արագաչափը փետրվարի 25-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, դիտավորյալ ինքն է կոտրել, քանի որ տվյալ արագաչափը 3 անգամ լուսանկարահանել է իրեն, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



