«Դա Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի պատասխանն էր». Փաշինյանը՝ Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի իրագործած այդ հանցանքը պատասխանն էր Արցախի հայության՝ իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ձգտմանը:
Twitter-ի իր պաշտոնական էջում անգլալեզու գրառմամբ Փաշինյանը հիշեցրել է, որ այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է:
«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվել ու արտաքսվել են Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի: Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը», - գրել է ՀՀ վարչապետը՝ այն ուղեկցելով «այլևս երբեք» հեշթեգով:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



