Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենահավատարիմ ամուսինները` ըստ կենդանակերպի նշանների

ԼԱՅՖ

Տղամարդիկ ուզում են լինել առաջինը, իսկ կանայք` վերջինը: Հավատարիմ ամուսինը բոլոր կանանց երազանքն է:

 

Կենդանակերպի նշաններով նույնպես կարելի է կողմնորոշվել, թե որ նշանի տակ ծնված տղամարդիկ են ամենահավատարիմները:

Խոյ. Տաք գլուխ և կրքոտ սիրտ

Եթե նա սիրահարվել է, ուրեմն Ձեր բախտը այս փուլում բերել է: Նա ռոմանտիկ է, սենտիմենտալ: Խոյը հակված է վստահել սեփական զգացմունքներին ու զգացողություններին, այնպես որ, կխոստանա ամենն, ինչ կցանկանա կինը: Նա չի շտապեցնում: Խոյը զավթիչ է և նպատակին հասնելուց հետո շատ հեշտորեն կարող է հետաքրքրության նոր օբյեկտ գտնել: Այնուամենայնիվ, հարաբերություններում նա ինքնավստահ է, լավ պաշտպան է, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ավելի պակաս հիանալի սիրեկան: Բայց և այնպես, Խոյին կենդանակերպի նշաններից ամենահավատարիմ ամուսինը կոչել չի կարելի` հաշվի առնելով, որ միշտ ձգտում է նոր զգացողություններ ստանալ:

Ցուլ. Կազանովա չէ և գլուխը կորցնում է հազվադեպ

Ցուլ տղամարդիկ առաջին հայացքից փակ են, բայց զգացմունքները շատ խորն են: Նրանք համառ են, ամեն գնով հասնում են իրենց նպատակին: Եթե նրա աչքերում տեսնեք ցանկություն, հիշեք, որ Ցուլի զգացմունքներն ու ցանկությունները նույնն բանն են: Դա նշանակում է, որ տղան սիրահարվել է: Ձեր բախտը բերել է: Սիրո մեջ Ցուլերը շատ մեղմ են, կրքոտ, հուզիչ: Իսկ եթե Ցուլն ամուսնացել է, նրա ընտրությունը գիտակցված է, սպասում է փոխադարձ վերաբերմունքի և հավատարմության: Այնպես որ, Ցուլին համարձակորեն կարելի է համարել ամենահավատարիմ տղամարդը:

Երկվորյակ. Անկայունությունը կայունություն է

Երկվորյակ տղամարդիկ կատարյալ գլուխկոտրուկ են: Նրանք սառնասիրտ են, հարաբերությունների սկզբում վառ արտահայտվում է կնոջ մասին ամեն ինչ իմանալու և նրան բացահայտելու ցանկությունը: Բայց գալիս է նաև Երկվորյակի մեկուսանալու ու ներփակվելու ժամանակը: Այդ ժամանակ նա ամեն ինչ հստակ վերլուծում է: Եվ եթե տղամարդ Երկվորյակը հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու ու հարմար են, դրանք շարունակվում են, եթե ոչ` հայտնվում են նոր նպատակակետեր: Այդ պատճառով, սովորաբար, նրանք շատ անկայուն են ու հակված են խզել հարաբերությունները: Դա չի նշանակում, որ նրանց հետ չի կարելի կապ ունենալ, պարզապես պետք է իմանալ նրանց բնավորության որոշ յուրահատկություններ:

Խեցգետին. Հիանալի, բայց անհավատարիմ

Առաջին հայացքից ամենավստահելի զուգընկերներից է, հավատարիմ սիրեկան ու ընտանիքի իդեալական տղամարդ է: Իրականում, Խեցգետինները ձգտում են միայն սեփական հարմարությանը: Խեցգետին տղամարդը միշտ ունի պատճառաբանություն և երբեք մեղավոր չէ: Եթե նույնիսկ նրան «բռնացնեն» անկողնում ուրիշ կնոջ հետ, կգտնի 100 պատճառ ու պատճառաբանություն, իսկ մեղավոր դուրս կգա «բռնացնողը»: Խեցգետին տղամարդիկ հարաբերություններում անկարգ են, բայց պատահում են նաև Խեցգետիններ, որոնք դեռ երիտասարդ տարիքից հանդիպում են միայն մեկ կնոջ հետ կամ էլ հավատարիմ են դառնում 35-ից հետո:

Առյուծ. Գազանների արքա՞

Առյուծ տղամարդկանց ամբոխից կարելի է միանգամից առանձնացնել միայն արտաքինով: Նրանք ունեն ամուր կառուցվածք կամ ձգտում են դրան, լավ են հագնվում, սիրում են հաճելի ու բրենդային հագուստ, մատերիալիստ են: Սիրում են նաև նվիրել: Առյուծները կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից են: Բաժանվել Առյուծից կարելի է մի քանի պատճառներով. եթե ձեզ գերադասում եք նրանից, եթե կարիերայում ավելի հաջողակ եք, քան նա, և եթե փորձում եք կառավարել հարաբերությունները: Մնացած հարցերում կարող եք վստահ լինել, Առյուծը հավատարիմ է ու վստահելի:

Կույս. Վստահելի ու պրակտիկ, բայց չգնահատված

Կույս տղամարդիկ այնքան էլ հասարակ չեն: Նրանք չեն սիրում թատերական ներկայացումներ. բանաստեղծություններ պատուհանի տակ ու պարեր չսպասեք: Տղամարդ Կույսերը վերլուծում են ու ուշադրություն դարձնում մանրուքներին, նրանք հիշում են, թե ինչ է հագել կինը, ինչպես է իրեն պահել, ինչ է ասել: Այդպիսի տղամարդու համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ: Նրանք բավական չմահավան են ու տեսակավորող, վախենում են վարակվել ինչ-որ հիվանդությամբ, այնպես որ, պատահական կապեր գրեթե չեն լինում: Կույսերը մի քիչ «ձանձրալի» են, բայց հավատարիմ:

Կշեռք. Արդար, ուշադիր և վստահելի ընկերներ

Կշեռք տղամարդիկ զավթիչներ չեն, նրանք կարող են կոտրվել նույնիսկ կենցաղային հարցերում, երբ իրավիճակն անսովոր է, ու նրանք չեն կարողանում ադապտացվել: Նրանց դուր է գալիս հաճելի լինել, խաղալ: Որպես պատասխան, նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանություն, հիացմունք: Կշեռք տղամարդիկ սիրում են կայունություն, հավասարակշռություն, հազվադեպ են դառնում հարաբերությունների խզման կամ դավաճանության պատճառ: Իսկ եթե դավաճանում են, ուրեմն, հաստատ, կբռնվեն ու իրենց շատ վատ կզգան:

Կարիճ. Ամենա-ամենասիրեկան

Հենց Կարիճներն են անկողնում լավագույնը: Կարիճ տղամարդկանց հասանելիություն պետք չէ: Ինչքան անհասանելի ու անհասկանալի լինի, այնքան կմեծանա հետաքրքրությունը: Կարիճը երկու բաղկացուցիչ ունի` հոգի ու մարմին: Սովորաբար, նրանք օգտվում են երկրորդից, իսկ հոգուն մուտք ունենալու համար պետք է արժանի լինել դրան: Այս երկու բաղկացուցիչները միշտ կոնֆլիկտ են ստեղծում. հոգին ուզում է հավատարիմ լինել, իսկ մարմինը` ոչ: Կարիճ տղամարդը համարվում է ամենաանհավատարիմ նշանը: Բայց և այնպես, Կարիճներն ամուսնանում են, և եթե դա տեղի է ունենում, նրանք տունը պահպանում են, ինչպես ամրոցը:

Աղեղնավորը Աֆրիկայում էլ է Աղեղնավոր

Անունը շատ համահունչ ու հարմոնիկ է հնչում այն կրողի հետ: Աղեղնավոր տղամարդիկ ամբողջ կյանքում փորձարարություններ են անում, և կարևոր չէ` ինչ կբացահայտի կամ ինչ կստանա արդյունքում, կարևորը ընթացքն է: Նրանք ուզում են փորձել ամեն ինչ: Բայց և այնպես, Աղեղնավորների երկու տեսակ կա. մի տեսակն իր սեքսուալ էներգիան ուղղում է դեպի ստեղծագործական աշխատանքը, ստեղծարարությունը, մյուս տեսակի Աղեղնավորներն էլ դառնում են իրական դոնժուաններ: Այդպիսի Աղեղնավորների համար սերը սպորտ է, խաղ, արկածախնդրություն: Այս Աղեղնավորներն ամուսնանում են, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր չկա, և պետք է բավարարվել եղածով:

Այծեղջյուր. Այ սա իրական կայունություն է

Այծեղջյուրները սիրահարվում են շատ դժվար, բայց շատ խորը: Այծեղջյուրը լավ չի կարողանում արտահայտել իր սերը, նրանք ռոմանտիկ չեն, բայց դա չի խանգարում ստեղծել ամուր հարաբերություններ: Եթե Այծեղջյուրը սիրում է կնոջը, կարելի է միանշանակ վստահ լինել, որ չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի: Այծեղջյուրին պետք չէ նվաճել բաց հագուստով կամ հրաշք դիմահարդարմամբ: Նրանք պահպանողական են և դասական հագուստն ավելի կգնահատեն, քան ծաղրածուի հագուկապը: Այծեղջյուրն ամուսնական կյանքում պրակտիկ է, պահպանող ու աշխատասեր: Այդպիսի վերաբերմունք նա պահանջում է նաև զուգընկերուհուց:

Ջրհոս. Ազատությունը ամեն ինչ է

Ջրհոսները սովոր չեն խնդրել, այնպես որ, առաջին քայլը չեն անի: Արե՛ք առաջին քայլը, և նա կգա ընդառաջ: Ջրհոսները հաճախ միասեր են, այդ պատճառով ամուսնության մեջ հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց զուգընկերուհուն, չեն վերահսկում նրանց ու հաճախ գնում են փոխզիջման: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, Ջրհոսները հաճախ են ամուսնալուծվում: Դա տեղի է ունենում, քանի որ զուգընկերը կարծում է, թե Ջրհոսը ուրիշների համար անում է ավելին, քան իր համար: Ջրհոսը կարող է գնալ, երբ հասկանա, որ իրեն «կապել են տանը»: Միևնույն ժամանակ, նա հետընթացի երկար պլան է գծում, բայց ամեն ինչ ստացվում է շատ արագ, ինչպես ասում են` «հողաթափերով գնում է հացի ու էլ չի վերադառնում»:

Ձուկ. Բարի, փափուկ, երազկոտ ու հասկացող

Սերը Ձուկ տղամարդկանց այցելում է աննկատ ու լուռ, ժամանակի ընթացքում հասունանում է ու զարգանում: Նրանք կարող են կարդալ բանաստեղծություններ, պատուհանի տակ սերենադներ երգել: Բայց, ինչպես գիտենք, մեդալն ունի երկու կողմ: Երկրորդ կողմն այն է, որ բարձրագոչ զգացմունքների, էմոցիաների փոխարեն Ձկները հաճախ բացառապես ընտրում են սեքսուալ հաճույքը: Ամուսնության մեջ Ձուկ տղամարդիկ ամենանվիրվածն են ու հավատարիմը, ընտանիքի համար ամեն ինչ անում են:

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս Փաշոյան