Ամստերդամում հետաձգվել է դեպի Փարիզ օդանավի չվերթը. առկա է ահաբեկչության վտանգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆհաբեկչության վտանգից ելնելով Ամստերդամի օդանավակայանում հետաձգվել է դեպի Փարիզ ուղևորվող չվերթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հաղորդում Telegraaf թերթը:
Telegraaf-ի տվյալներով AF1741 համարի չվերթը Սհիպհոլայից պետք է իրականացվեր տեղական ժամանակով ժամը 14:45-ին, սակայն այդ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով. դա կապված է ահաբեկչություն իրականացնելու մասին «Twitter» սոցիալական ցանցում տեղադրված սպառնալիքներից:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ սպառնալիքներին: Մենք խնդրել ենք ուղևորներին լքել ինքնաթիռը, և այս պահին իրականացնում ենք զննում»,-նշել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք իրականացնում են Ամստերդամի օդանավակայանի անվտանգությունը:
Լուսանկարը` EPA/LEX VAN LIESHOUT
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



