Գեղարքունիքում «ԳԱԶ-3110»-ը դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել ձորակում. կա տուժած. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններոմ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Թադևոս Կարապետյանը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի 27 ՕՏ 960 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր գլորվելով, հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով նրա ուղևոր՝ համագյուղացի, 29-ամյա Մխիթար Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



