Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ավելի քիչ թրջվել անձրևի ժամանակ

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Անձրևի ժամանակ վազելու դեպքում մարդը ավելի քիչ կթրջվի, քան դանդաղ քայլելու դեպքում: 

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ, օրինակ, առանց քամու անձրևի ժամանակ, ինչքան էլ զարմանալի է, վազելու դեպքում մարդը ավելի շատ է թրջվում: Ըստ ֆիզիկայի օրենքների, հորիզոնական մարմնի վրա ուղղահայաց թափվող ջուրը նույն քանակի է լինում՝ անկախ նրանից՝ այդ մարմինը շարժվում է, թե դադարի մեջ է: Վազելիս ստացվում է, որ մարմինը թրջվում է ոչ միայն վերևից, այլ նաև առջևից: Վազողին թվում է, թե անձրևի կաթիլները իր մարմնի վրա են ընկնում անկյան տակ: Արդյունքում արագ տեղաշարժվող մարմնի համար աճում են անձրևի կաթիլների հետ շփման մակերեսը և միավոր ժամանակում այդ մարմնի վրա թափված անձրևի ծավալը:

Ինչ-որ տեղ քիչ թրջվելու միտքը կարող է ճիշտ լինել միայն այն տեսակետից, որ արագ վազելու դեպքում ավելի շուտ կարելի է հասնել ինչ-որ ծածկի տակ, և արդյունքում կկրճատվի անձրևի տակ գտնվելու ժամանակը: Բայց եթե այս ամենին նայենք բոլոր տեսակետներից, կարող է ստացվել, որ անգամ դանդաղ քայլի դեպքում նույն ծածկին ավելի ուշ հասնելով՝ հնարավոր է ավելի քիչ թրջվել: Մարդու քայլքի միջին արագությունը 4-6 կիլոմետր/ ժամ է, իսկ վազքինը՝ 30-50 կիլոմետր/ժամ: Ստացվում է, որ նույն ծածկին հասնելու համար մարդը դանդաղ քայլի դեպքում մոտավորապես 5-10 անգամ ուշ կհասնի, քան վազքի դեպքում: Սակայն վազքի դեպքում մի քանի անգամ մեծանում է մարմնի թրջվող մակերեսը: Բացի այդ, նույն՝ առանց քամու անձրևի ժամանակ, երբ անձրևի կաթիլները ընկնում են ուղղահայաց, վազքի դեպքում կթրջվեն ինչպես վերնաշապիկը և գլխարկը (եթե չկա, ուրեմն՝ գլուխը), այնպես էլ տաբատը, իսկ դանդաղ քայլի ժամանակ տաբատը համեմատաբար չոր կմնա: Այնպես որ, հարց է, թե որն է նախընտրելի: Այս ամենը ճիշտ է միայն առանց քամու անձրևի ժամանակ: Քամու հետևանքով թեք անձրև տեղալու դեպքում արդեն բոլորովին կապ չունի՝ մարդը վազում է, թե քայլում, քանի որ նույն միավոր ժամանակում մարմնի վրա թափվում են նույն քանակի անձրևի կաթիլներ, քանի որ ամեն դեպքում թրջվող մակերեսը նույնն է: Ընդ որում, կապ չունի, թե մարդը որ ուղղությամբ է քայլում կամ վազում՝ քամուն ընդառաջ, թե հակառակը: Կողային քամու դեպքում վազելից կողքից թրջվելուն բնականաբար գումարվում է նաև առջևից թրջվելը:

Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ «վազել, թե չվազել» հարցը ցանկացած դեպքում իրավիճակային է: Եթե անձրևապաշտպան տանիքը մոտ է, իմաստ ունի վազել, եթե հեռու է, ցանկալի է քայլել և անգամ անշարժ կանգնել, եթե, իհարկե, անձրևը առանց քամու է: Թեպետ հասկանում ենք, որ անձրևի դեպքում, այսպես, թե այնպես, մեխանիկորեն արագացնում ենք մեր քայլերը՝ նորից նույն՝ շուտ տեղ հասնելու ենթագիտակցական մղումով: Ի վերջո, կարևոր է նաև մի քիչ եղանակային կանխագուշակություն անելը: Թե չէ կստացվի, որ վազքից հետո պաշտպանված տեղ կարելի է հասնել արդեն այն ժամանակ, երբ անձրևը կտրվել է: Իսկ չթրջվելու լավագույն լուծումն, իհարկե, այն է, որ մարդն իր հետ հովանոց ու անձրևանոց վերցնի: 

Նյութը հրապարակման պատրաստեց past.am-ը

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա