«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 3 կալանավոր հացադուլի մեջ է. նրանց առողջական վիճակը բավարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող 3 կալանավոր կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Հացադուլի դիմած կալանավորներն իրենց քրեական գործերից են բողոքում, ցանկանում են, որ իրենց քրեական գործերը վերանայվեն, վերաբացվեն»,- ասաց Նավիկյանը:
Նա նշեց, որ հացադուլի դիմած կալանավորներից Վաչագան Ավդալյանը և Մուշեղ Մխիթարյանը փետրվարի 25-ից են հացադուլի մեջ, իսկ Կարեն Հովհաննիսյանը՝ փետրվարի 10-ից: «Նրանց առողջական վիճակը բավարար է, գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ»,- հավելեց Նավիկյանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



