Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աճեցրեցին ԻՊ-ն Ասադի դեմ, իսկ այն շեղվեց իր ուղղությունից. Լևոն Շիրինյանը՝ Փարիզի ահաբեկչության մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 150 մարդ: Past.am-ը քաղաքագետ Լևոն Շիրինյանից փորձեց ճշտել՝ ինչի՞ հետևանք էր այս ահաբեկչությունն ու ի՞նչ ուղերձ էր այն իր մեջ պարունակում:

Քաղաքագետն ասաց, որ դա նույն ուղերձն է, ինչ անում են ադրբեջանցիները մեր սահմանների նկատմամբ՝ թշնամանք և պատերազմ: Պարոն Շիրինյանի խոսքով՝ահաբեկչությունը պատերազմի տեսակ է:

«Տաքացրեցին և պահեցին այդ «Իսլամական պետություն» կոչված «կենդանուն», հիմա այն իրենց է վնասում: Շատ ցավալի էր այս դեպքը, բայց 2-3 տարի է՝ Ֆրանսիան և այլ գերտերություններ Մերձավոր և Միջին արևելքը խառնեցին իրար: Իսկ այսօր բոլորը ներկայանում են որպես քաղաքակիրթ պետություններ: Հասունացրեցին այդ խմբավորումն Ասադի դեմ, իսկ այն շեղվեց իր ուղղությունից:

Ես ժամանակին ասել եմ, որ Ասադը շատ պինդ և ուժեղ մարդ է: Հիմա ԻՊ-ն իրենց դեմ է աշխատում: Մնացածը գաղտնի ծառայությունները կիմանան: Կրակը գցել էին Մերձավոր արևելք, հիմա այն իրենց տան մեջ է բոցավառվում,- նշեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի պնդմամբ՝ նույնը մեր կողքին և մեր մեջ ամեն օր է տեղի ունենում: «Մեր սահմանին գրեթե ամեն շաբաթ զինվորներ են զոհվում: Դա նույն այլանդակությունն է, ես կասեի՝ ավելի մեծ այլանդակություն, որովհետև ադրբեջանական ահաբեկչական գործողությունները տեղի են ունենում խոշոր պետությունների թողտվությամբ: Մեր տանն ամեն օր է այս կռիվը»,- փաստեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ասադը հետաքրքիր բացատրություն տվեց՝ « դուք այսօր ապրեցիք այն, ինչի միջով մենք անցնում ենք 5 տարի շարունակ»:

Ըստ Շիրինյանի՝ իսլամիստների «բունը» Թուրքիան է և այսօր այդ պետությունը հովանավորում է նրանց: «Թուրքիան նաև հովանավորում է Ադրբեջանին: Փաստորեն, այդ կենդանին՝ հիդրան, Թուրքիայում է: Հիդրայի գլուխներից մեկը Կովկասյան ճակատի համար է՝ մեր դեմ, մյուսը՝ սիրիական պետության դեմ: Ժամանակին կարող է ապացուցվել, որ Թուրքիայի մատը խառն է» ,- ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Շիրինյանն ընդգծեց, որ ահաբեկչությունից վախեցող այս աշխարհը պետք է շահագրգիռ լինի, որ հայկական թևն ուժեղանա, որպեսզի ջարդի թուրք-ադրբեջանական հիդրայի գլուխը: «Նույն իսլամական տեռորն է, տարբերություն չկա, եթե, իհարկե, իսլամական տեռոր է»,- խոսքը եզրափակեց Լևոն Շիրինյանը:

Լևոն Փանոսյան

Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»