Կապանում կատարված 3.750.000 դրամի գողության դեպքը բացահայտվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ փետրվարի 27-ի ժամը 19.30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00.15-ն ընկած ժամանակահատվածում դռան փականը հարմարեցված բանալիով բացելով՝ մտել են իր բնակարան և գողացել 3.750.000 դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել են 1974 թ. ծնված Արման Հ.-ն և 1985 թ. ծնված 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նույն օրը բերման են ենթարկել Արման Հ.-ին և Արթուր Հ.-ին, ապա ներկայացրել քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



