Իսպանիայում կիբեր հանցագործների միջազգային խմբավորման են չեզոքացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսպանիայի ոստիկանությունը կիբեր հանցագործների միջազգային խմբավորման է չեզոքացրել, որի գործունեությունից վնասը կազմել է մոտ 1 մլն եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությանը:
«Ոստիկանության աշխատակիցները Եվրոպոլի եւ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների հետ համատեղ չեզոքացրել են կիբեր հանցագործների միջազգային խմբավորման, որը համարյա մեկ միլիոն եվրո է գողացել, նրանց զոհերն են դարձել Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի եւ Էստոնիայի բնակիչները», - ասվում է հայտարարությունում:
Ոստիկանության տվյալներով՝ Մադրիդի նահանգում գործողությունների ընթացքում 6 մարդ ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքներով խարդախության կասկածանքով, հանցավոր կազմակերպության անդամակցության եւ փողերի լվացման կասկածանքով:
Նշվում է, որ հետաքննությունը տեւել է 14 ամիս:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



