Համացանցում հայտնվել է Նիժնի Նովգորոդում հայերի ուղղությամբ կատարված հրաձգության վայրից տեսանյութը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«360» հեռուստաալիքի Youtube-ի էջում հայտնվել է Նիժնի Նովգորոդում՝ դպրոցի մոտակայքում հայերի ուղղությամբ կատարված հրաձգության վայրից տեսանյութը: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր Նիժնի Նովգորոդում՝ № 121 դպրոցի մոտ, հայերի վրա կրակած անձանցից 4-ի ձերբակալման մասին:
Կատարվածի կապակցությամբ ստուգում է կատարվում, որի արդյունքներով դատավարական որոշում կընդունվի:
Ավելի վաղ «360»-ը հաղորդել էր, որ Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա: Տղամարդը վիրավորվել էր ուսից:
NN.RU -ի թղթակիցը կարողացել էր Ռոսգվարդիայի ներկայացուցչից մեկնաբանություն ստանալ, որը հայտնել է, որ հրաձգության կասկածյալները ձերբակալվել են:
MK-ն, ուժային կառույցներին վկայակոչելով, հաղորդում է, որ նախնական տվյալներով Նիժնի Նովգորոդում՝ №121 դպրոցի մոտ հրաձգությունը քրեական վիճաբանություն է եղել:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



