Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե սա նամարդություն չէ, բա ի՞նչ է». արցախցիներն անհանգիստ են բնության ոչնչացմամբ (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախն այսօր քաղաքակիրթ աշխարհի երևի թե միակ հատվածն է, ուր բնապահպանները, բառիս բուն իմաստով,անելիք չունեն: Թող այն տպավորությունը չստեղծվի, որ այստեղ ամեն ինչ իդեալական է: Ամենևին: Եթե, ասենք,Հայաստանի որևէ շրջանում ապօրինի ծառահատում է կատարվել, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված աղմուկ-աղաղակի հետևանքով անմիջապես քրեական գործեր են հարուցվում, հետաքննություն է անցկացվում, իսկ թե վերջնական արդյունքում օրինազանցները պատասխանատվության են ենթարկվում, թե ոչ, դա թողնենք իրավապահ մարմինների խղճին: Արցախում պնդում են, որ իրենց մոտ նման միջադեպերի հանդեպ շարունակվում է համր լռություն ու անտարբեր վերաբերմունք ցուցաբերվել: Մի խոսքով , բնությունն այստեղ բնապահպանների միջամտությունից ի վերուստ զրկված է, և հիմնականում ապավինում է վերազինման, վերակենդանացման իր ներքին բնական օրենքներին:  Բայց հո մենք գիտենք, որ մարդու միջամտությամբ բնության օրենքները ինչպես են տեղի տալիս ու երբեմնի թթվածնառատ գեղատեսիլ ու չքնաղ վայրը վերածվում չոր ու ամայի տարածքի: 

Անցած ամառ միանգամայն պատահաբար լինելով Քաշաթաղի շրջանի անտառահատվածներից մեկում, ականատես եղա մի տխուր տեսարանի: Մի քանի տասնյակների հասնող գլխատված հաստաբուն ծառերը առնվազն 200-300
տարեկան մայրիներ են եղել, որոնց հասակակիցները հրաշքով փրկվել են Դիցմայրի գյուղ տանող ճանապարհի բացատների ու գետի արանքում:

Տեղացիների հետ զրույցի ժամանակ փորձեցինք պարզել, թե ովքեր են այս խայտառակ հանցագործությունների հեղինակները: Ի պատասխան, քմծիծաղեցին ու խորհուրդ տվին դիմել Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավարին ու ավելացրին.

-Եթե անգամ Արաքսի ափով անցնող վայրի կատուն մլավել է, նա տեղյակ էր: Հարցրեք, նա կասի, թե վերևներից ո՞վ է հրահանգել, ո՞վ է թույլատրել, ովքե՞ր են հատել ծառերը, ու՞մ սղոցով, ու՞ր են տեղափոխել, քանի՞ հազար քառակուսի մետր մանրատախտակ է ստացվել, այս բազմաքայլ գործողության մասնակիցներից յուրաքանչյուրը որքան
է վաստակել: Նա ձեզ շատ բաներ կարող է պատմել: Հիմա թե որ չպատմի, հետո կպատմի, բայց արդեն հարկադրաբար:

Քաշաթաղի շրջանից հեռացա տխուր մտորումներով: Ամեն ինչ նման էր տխուր երազի, որը սկիզբ ուներ, բայց վերջըչէր երևում: Անչափ շատ էի ուզում տեսնել Նոր Թալիշ գյուղը, բայց հանգամանքների բերումով հայտնվեցի լեռնային Տոնաշեն գյուղում: Արցախի մի ծայրից հայտնվելով մյուս ծայրում, մենք առանձնակի փոփոխությունների
ականետեսը չդարձանք:

Գյուղացիների հետ ունեցած սրտաբաց զրույցներից իմացանք, որ անցած ամառ շաբաթներ շարունակ մերձակա կուսական անտառի դղրդոց հիշեցնող հառաչի ձայնը հասնում էր մինչ Մռով լեռան փեշերը: Այստեղ ընտրովի հատվեցին ամենահաստաբուն և սլացիկ և առողջ հաճարենիները: Հատկապես տարեց գյուղացիների վրդովմունքը չափ ու սահման չուներ: Գարնանը նրանք, ովքեր խոզաբուծությամբ են զբաղվում, կենդանիներին քշում էին անտառ ու նրանց մասին մոռանում մինչ խոր աշուն: Խոզերը սնվում էին հատապտուղների մնացորդներով և ինչով պատահի,սակայն նրանց հիմնական սնունդը հաճարն է: Գյուղացիներն էլ սիրով են չրթում բոված հաճարը:


-Եթե սա նամարդություն չէ, բա ի՞նչ է: Սովետի ժամանակ մեր անտառներում միայն սանիտարական հատումներ էին լինում, հիմա ինչի է նման՝ ով սղղոց ունի, իր նման մի քանիսին կողքն է հավաքում, անտառից մի խոշոր դիլանկա են վերցնում ու անտառի հերն անիծում:

Տոնաշենից ևս հեռացա ծանր մտորումներով և այն հույսով, որ Մարտունու շրջանում արմատական բեկում կլինի իմ տրամադրության մեջ: Կարմիր շուկա ավանում մեքենան լիցքավորելու համար կանգ առանք և հետաքրքրության համար մտանք սրճարան: Զարմանալիորեն սուրճը որակով էր, գինը՝ մատչելի: Հետաքրքրվեցի տեղական հումքով
գործող ձեթի գործարանով: Բարյացկամորեն ցույց տվեցին գործարան տանող ճանապարհը, սակայն տեղեկանալով, որ լրագրղներ ենք, գործարան այցելելուց առաջ, որպեսզի ամբողջական լինեն մեր պատկերացումները, խորհուրդ տվին մի քիչ քայլել Վարանդա գետի ափամերձ տարածքում: Երբ ետևում թողեցինք սրճարանն ու բենզալցակայանը, տհաճ հոտից դժվարացավ շունչ քաշելը: Մտածեցինք, որ մոտ տարածքում երևի թե անասնապահական համալիր կա, որտեղից էլ գյուղում տարածվում է թթվող աթարի անտանելի հոտը: Րոպեներ հետո զգացի, որ սա ոչ թե աթարի հոտ
է, այլ գարշահոտ, որ քանի մենք մոտենում էինք Վարանդա գետին, այն ավելի էր թանձրանում: Հասնելով թեթև աղմկող գետին, որ ավելի շատ գետակ էր հիշեցնում, մենք ապշահար կանգ առանք ու սսկվեցին՝ ամուր փակելով քիթ ու բերան:

Լեռնային աղբյուրներից ձևավորվող Վարանդա գետի երբեմնի կապտակոհակ ու ջինջ ջրերը գունափոխվել, աղտոտվել էին այն աստիճան, որ պատկերացնելն անգամ անհնարին էր թվում: Տեղաբնակների հետ ունեցած զրույցներից պարզվեց, որ ձեթի արտադրության համար հումքի մշակումից առաջացած թափոնները փոխանակ
տեղափոխելու բնակավայրերից անհրաժետ հեռավորության վրա գտնող պոչամբերներ, ինչպես արվում հանքարդյունաբերության ոլորտում, անամոթաբար լցնում են ավանի հենց կենտրոնով հոսող գետը:

Մարդիկ դժգոհում են, որ գետի ձկները իսպառ ոչնչացվել են: Աղտոտված գետի ջրերը ոչ միայն պիտանի չեն ոռոգման համար, այլև վտանգավոր են ընդհանրապես բուսականության համար, որովհետև քիչ չեն եղել դեպքերը,երբ ավանի բնակիչները ոռոգելով իրենց բանջարանոցները, հաջորդ օրն արդեն ականատես են եղել թե ինչպես են
վարունգի, լոլիկի և լոբու թփերը թոշնում, չորոնում:

Մեր այն հարցին, թե ինչու չեք բողոքում, չէ որ սա բնապահպանական լուրջ խնդիր է, տեղացի մեր զրուցակիցները մեզ պատասխանում են ժպիտով՝ գործարանը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի սեփականությունն է, էնքան ենք բողոքել, որ մեր լեզվի վրա կոշտուկներ են առաջացել, ի՞նչ իմաստ ունի բողոքել, միևնույն է, մեր
բնապահպանության նախարարությունում երևի թե շատ ավելի կարևոր գործեր կան:

Որոշեցինք գործարանի տնօրենին գտնել և բացատրություն պահանջել: Պահակակետում ասացին քիչ առաջ մեկնեցՄարտունի: Հասանք Մարտունի: Այստեղ էլ պարզվեց, որ չի երևացել: Ձեռնունայն վերադարձանք Երևան:

Ինչու հիմա հանկարծ հիշեցինք այս պատմությունը: Օրերս, երբ կրկին Արցախում էինք, որոշեցինք մարդկանց հետ զրույցներում բարձրացնել այս խնդիրները: Պարզվեց՝ առանձնապես բան չի փոխվել: Արցախն էլի քաղաքակիրթ աշխարհի երևի թե միակ հատվածն է, ուր բնապահպանները, բառիս բուն իմաստով, անելիք չունեն:

Արսեն Սահակյան

Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան