Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնովին վերափոխվի․Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրոատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, Բրիտանական Լեսթերի Համալսարանի Անվտանգություն, Հետախուզություն և Ռազմավարական հետազոտություններ բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ ինքը իրատեսական չի համարում ԼՂ-ի՝ որպես ինքնաբավ պետական կազմավորման  ներգրավումը բանակցային գործընթացում: Նա, Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության և մասնավորապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 

«Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում ենթադրում է, որ պետք է այն անկախ լինի ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև՝ Հայաստանից: Լեռնային Ղարաբաղն ինքնաբավ չէ, և այն համակարգային առումով կախված է Հայաստանից և ըստ էության Հայաստանի տարածք է, Հայաստանի մարզի կարգավիճակ ունի»,- ասաց նա:

 

Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնովին վերափոխվի՝ ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներից և խաղերից:

 

Ներկայացնելով իր մոտեցումները ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ նա նշեց, որ  ունեցել ենք անտոլոգիական թույլ արտաքին քաղաքականություն:

 

«Այն եղել է բավականին պասիվ, ռեակցիոն, ստատիկ: Ներկայիս արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացների մեջ նմանատիպ արտաքին քաղաքականությունն ադեկվատ չէ: Կարող է այն գեղեցիկ է, բայց որևէ տեղ չի տանում: Այն կարող էր լինել շատ ավելի պրոակտիվ՝ ելնելով այն հանգամանքից, որ գտնվում ենք ռազմաքաղաքական հակամարտության մեջ մեր պես փոքր պետության հետ, և հետևաբար պետք է լիներ պրոակտիվ՝ ռեալ պոլիտիկի վրա հիմնված՝ զերծ կոնյուկտուրային իրավիճակներից»,- ասաց նա:

 

Պատասխանելով դիտարկմանը, թե ասվում է, որ մեր աշխարհագրական դիրքը մեզ շատ բան թույլ տալ չի կարող, Էդուարդ Աբրահամյանը նշեց․ «Պատմությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք ունեն աշխարհրագրական սահմանափակումներ, շատ ավելի պրոակտիվ են, և դա մոտիվացնում է նրանց շատ ակտիվ լինել»:

 

Էդուարդ Աբրահամյանի համոզմունքով՝ արտաքին քաղաքականության ճիշտ նախագծման, ռազմավարական տեսլականի դեպքում Հայաստանը կարող է ունենալ բավականին լուրջ, երկարաժամկետ արտաքին քաղաքականություն:

 

«Բայց այդ, չպետք է կառչած լինի միայն Արցախյան հիմնախնդրից, չպետք է կառչած լինի կոնյուկտուրային իրավիճակներից»,- ասաց նա:

 անրամասները տեսանյութում:

 

Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին