Շվեդիայում 90 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շվեդական Նյուչյոփինգ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին շուրջ 90 մարդ է մասնակցել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, իրավապահ մարմինների տեղեկություններով՝ ընդհարումը տեղի է ունեցել կայանատեղիում, ուր կանգառ էր կատարել 30 ուղևորի տեղափոխող ավտոբուսը:
Մայրուղու վրա գտնվող կայանատեղիում ևս 60 մարդ է հայտնվել: Ավտոբուսի ուղևորների և կայանատեղի ժամանած մարդկանց միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի մասնակիցներն իրար վրա նույնիսկ քարեր են նետել:
Ոստիկանությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցները դեպքի վայրում են: Նշվում է, որ կատարվածի պատճառով ձերբակալություններ տեղի չեն ունեցել: Երկու մարդ տուժել է և բուժհաստատություն տեղափոխվել:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



