«Ուկրաինայի հայերի միությունը» Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ խաչքար է նվիրաբերել Ախթալայի վանական համալիրին (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹ«Ուկրաինայի հայերի միությունը» Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ խաչքար է նվիրաբերել Հայաստանում գտնվող Ախթալայի վանական համալիրին:
Միության՝ Դոնեցկի մարզի ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Գունդրաթյանը, Ախթալայի համայնքապետարանի ղեկավար Արկադի Թամազյանը, ինչպես նաև Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ:
Խաչքարի օծումն իրականացրել են Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածնի վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանն ու Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը:
Հայտնի է, որ սա «Ուկրաինայի հայերի միության» առաջին նման նվերն է Հայաստանին: Խաչքարի հեղինակն է քանդակագործ Արտակ Համբարձումյանը:






1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



