Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մենք պետք է ունե­նանք որա­կյալ, էֆեկ­տիվ ազ­գա­յին էլի­տա». քաղտեխնոլոգ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կան մարտահրավերներ, տարբեր ոլորտներում իրական օրակարգերի ձևավորման անհրաժեշտություն, բայց այդ ամենին զուգահեռ կա հանրային դիսկուրս, որի պարագայում շատ դեպքերում քննարկում են հարցեր, որոնք չեն տեղավորվում իրական օրակարգի ձևավորման անհրաժեշտության տրամաբանության մեջ: 

Խոսելով թեմայի շուրջ՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նախ ընդգծում է, որ հանրային դիսկուրս ասելով՝ մենք հիմա հիմնականում նկատի ունենք այն, ինչ կատարվում է սոցցանցերում: «Դա բնական է, որովհետև նշվածն այն հարթակն է, որը բոլորին՝ տառաճանաչներին կամ գոնե մի քիչ տառաճանաչներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տվել: Եվ, այսպես կոչված, հանրության այդ ներկայացուցիչները, որոնց մտքով անգամ չէր անցնի, որ ինչ-որ հարցի շուրջ կարող են կարծիք հայտնել, հիմա ինքնադրսևորվելու, տրենդների մեջ մտնելու, «մտքեր» հայտնելու շատ լավ հնարավորություն են գտել: Եվ սոցիալական ցանցերում հասարակական դիսկուրս հասկացողությունը շատ դեպքերում ֆեյքային գաղափար է, որովհետև նախևառաջ հանրային դիսկուրսը պետք է տեղի ունենա մեր երկրի էլիտար շրջանակներում»,-մեզ հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նա ընդգծեց՝ երկիրը պետք է ունենա էլիտա, և բացեց ասվածի փակագծերը: «Էլիտան է որոշում, որ գլխավոր իդեաներն են, որ պետք է ներկայացվեն ժողովրդին: Խոսքը նույնիսկ ոչ թե էլիտաների, այլ իրական, ազգային էլիտաների մասին է, որովհետև պարզ է նաև, որ ցանկացած իշխանության օրոք ձևավորվում է իր էլիտան, որի մեջ կարող էին լինել, օրինակ, շմայսներ և այլ նման հայտնի օդիոզ դեմքեր: Խոսքն այն մասին է, որ մենք պետք է ունենանք որակյալ, էֆեկտիվ ազգային էլիտա, որն իր վրա կվերցնի պատասխանատվությունը, կգեներացնի իդեաներ: Այնպիսի էլիտա, որը ոչ միայն կգեներացնի այդ իդեաները, այլև դրանք իրականացնելու համար կունենա սեփական ալգորիթմը, կամքը և ինքը կորոշի, թե որ կադրերը պետք է իրագործեն դրանք: Էլիտա ասելով՝ նկատի ունեմ նաև երկրի զինվորական, քաղաքական, մշակութային, ինժեներատեխնիկական էլիտային: Մեծ հաշվով՝ այն շրջանակները, որոնք պրոդուկտ՝ հավել յալ արժեք են տալիս երկրին: Հենց այդ էլիտայի բացակայությունն է, որ այսօր թույլ է տալիս բոլոր տեսակի հանրային շերտերին ինչ-որ իդեաներ նետել: Նորմալ հասարակություններում այդ շերտերին թույլ չէին տա, որ, օրինակ, մտքեր հայտնեին Արցախի հարցի, սպառազինության, ազգային արժեքների շուրջ: Բայց մեզ մոտ էլիտաների կամ էլիտաներում բյուրեղացված իդեաների փոխարեն ինչ-որ մարդիկ են իդեաներ գցում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա նկատեց՝ իդեաները նետում են, վերոնշյալ շերտերի նմաններն էլ սկսում են դրա շուրջ քննարկումներ անել. «Եվ պարզ է, որ սա, ի վերջո, որևէ արդյունքի չի բերում, քանի որ այդ թեմայից հոգնում են, և մի ուրիշ թեմա է գցվում: Ի դեպ՝ Հայաստանում հիմա օրերով այնպիսի թեմաներ են քննարկվում, որոնց համեմատ, օրինակ, Ալեն Սիմոնյանի նախաձեռնություններն անմեղ բաներ են»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ ընդհանուր առմամբ, սոցցանցերում ֆեյքային հասարակական դիսկուրս կա, և շատ դեպքերում շեղումը միտումնավոր է լինում:

«Խնդիրը միայն այն չէ, որ վերոնշյալ որակի հանրության ներկայացուցիչներն են սոցցանցերում ինչ-որ բաներ քննարկում: Խնդիրը նաև այն է, որ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս կան կենտրոններ, որոնք ֆեյքային թեմաներով, մանիպուլ յացիաներով, նույն քաղաքական տեխնոլոգիաներով փորձում են հասարակությանը միտումնավոր շեղել իրական խնդիրներից: 

Փորձում են բթացնել, վտանգների զգացողությունը վերացնել: Եվ ցավոք, լայն իմաստով մեր հասարակությունը փաստացի որևէ իմունիտետ չունի»,-նշեց նա:

Իսկ թե ո՞ւր կտանի այս ճանապարհը, ո՞ւր կտանի անկարևորը կարևորից չտարբերակելու խնդիրը, քաղտեխնոլոգը նշեց.

«Եթե մենք չհասկանանք՝ որն է կարևորը, որը՝ ֆեյքայինը, եթե չսկսենք հասկանալ՝ ո՞րն է իրականությունից շեղելու համար ներմուծվում, ովքե՞ր են ներմուծում և ո՞ր ուղղություններից, և, մեծ հաշվով, եթե ոչինչ չսկսենք հասկանալ, փաստի առաջ ենք կանգնելու: Այդպես էլ չենք հասկանալու, թե ինչպես մի օր զարթնեցինք ու տեսանք, որ այսինչ բանը չկա: Կամ մի օր զարթնելու ենք ու տեսնենք, որ, օրինակ, պարզվել է՝ մեզ մոտ այլևս այն եկեղեցին չէ կամ այն ընտանիքը չէ, որը մենք պատկերացնում էինք: Կամ մեկ էլ հանկարծ կպարզվի, որ կռվող չունենք, որովհետև պացիֆիստները հսկայական ազդեցություն են ունեցել…Այսինքն, մենք կիրառական առումով ենք տեսնելու այդ ամենը, այդ իսկ պատճառով սա օր առաջ լուծելու խնդիր է: Դա արդեն Ֆեյսբուքում ստատուս գրել ու, ինչպես ասում են, «ղժժալ» չէ, որովհետև կան լուրջ գործընթացներ, և այդ նույն «ղժժացողներին» ուղղակի օգտագործում են: Սա է խնդիրը: Այսօրվա իշխանությունը, նույն վարչապետը նախևառաջ այդ խնդիրը լուծելու հարց ունի. քանի դեռ ոչ թե իր իշխանության, այլ անձամբ իր նկատմամբ վստահությունը բարձր է, նա կարողանում է մաքրել բոլորի սխալները, և ոչ միայն սխալները, այլև ոմանց միտումնավոր վնասները: Այդ թվում՝ իր կողմից իշխանություն բերված շատ թևերում տեղի ունեցող սաբոտաժները, որովհետև տեսնում ենք նաև, թե, մեղմ ասած, ինչպիսի մրցակցություն է գնում: Մեծ հաշվով՝ վարչապետը պետք է շահագրգիռ լինի, որովհետև մի բան է ինչ-որ մի ժամանակահատվածի համար ունենալ էլեկտորալ հենարան, մեկ այլ բան՝ իրականում ունենալ ինստիտուցիոնալ հենարաններ: Պոպուլիստական բաներով շատ արագ հրապուրվող հանրության մի զանգվածը նույնքան արագ էլ հիասթափվում է: Կա, չէ,՞ մի զանգված, երբ, օրինակ, տեսախցիկները չես հանում, միանգամից հիասթափվում է: Երբ ինչ-որ մի փուլում այդ հատվածը հիասթափվի, այդ ժամանակ ի՞նչ է տակը մնալու: Դրա համար, որպեսզի պինդ լինես, ինստիտուցիոնալ հենարաններ են պետք՝ նախևառաջ կառույցների տեսքով: Սա հենց էլիտայի ձևավորման հիմքերից մեկն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ