Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էպատաժը դառնում է մոդայիկ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Էպատաժը, կարծես թե, դառնում է հայաստանյան հանրային-քաղաքական կյանքի բնութագրիչներից մեկը: Քիչ չեն օրինակները, բայց կոնկրետ դեպքերով չէ, որ ուզում ենք քննարկել երևույթը: Գործ ունենք փաստացի մի իրավիճակի հետ, երբ տարբեր սուբյեկտներ, ընդ որում, անկախ քաղաքական դիրքավորումից, միմյանց հետ հարաբերվում են բացառապես ակցիոնիզմի, էպատաժի լեզվով: 

Ի՞նչ է նշանակում, երբ այս կամ այն հարցով քաղաքական հակառակորդները միմյանց հետ հարաբերվում են բացառապես դեմոնիզացման տրամաբանությամբ կամ ընդհակառակը՝ փորձում են ծաղրի, հեգնանքի մակարդակի իջեցնել այդ հարաբերությունները: Նշանակում է, որ նրանք պատրաստ չեն ռացիոնալ, փաստարկված երկխոսություն վարել: Այդ դեպքում կարևոր էլ չէ՝ նրանց շարժառիթներն ազնի՞վ են, թե՞ կոռումպացված: Ինքնին հարաբերությունների բովանդակության մակարդակը բավարար է դրանք իռացիոնալ գնահատելու համար:

Կարելի է, իհարկե, անտեսել այս ամենը, մտածել, որ դա այս կամ այն սուբյեկտի կամ սուբյեկտների խնդիրն է, ինչպես ուզում ու կարող են, թող հարաբերվեն: Խնդիրը, սակայն, այն է, որ ձևավորվում է հանրային օրակարգերի յուրատեսակ տրենդ: Այդ տրենդը նոր չի ձևավորվել, պարզապես հաշվի առնելով երկրի քաղաքական, մերձքաղաքական ու քաղաքացիական շրջանակներում տեղի ունեցող տեկտոնական փոփոխությունները՝ տրենդն ակտիվացել է, փոխվել են սուբյեկտների դիրքավորումները: Բովանդակությունը, սակայն, նույնն է մնացել: 

Իշխանության համար սա վտանգավոր է այնքանով, որ ձևավորում է ընդդիմախոսության մի նշաձող, որն առաջին հայացքից անվտանգ է թվում, բայց իրականում ամբողջովին կենսունակությունից զրկում է քննադատական խոսքը հենց իշխանության հասցեին: Ընդդիմության համար էլ ստեղծվում է թյուր մտայնություն, որ կարելի է նմանօրինակ հեշտ, արագ գործիքներով կռիվ տալ իշխանության դեմ կամ իշխանության համար: Հասարակությունն էլ, բնականաբար, այս ամենի կա՛մ սպառողն է, կա՛մ մասնակիցը: Վերջնարդյունքում չենք ունենում որևէ արժեքավոր բան: Քաղաքականության ու հանրային ակտիվության մասին պատկերացումները պարզապես հերթական անգամ ձևախեղվում են:

Հեղափոխությունից հետո հույս կար, որ վերջապես կստացվի նոր որակ հաղորդել քաղաքական ու հանրային կյանքին, այն վերջապես կարելի կլինի ազատել մանիպուլ յացիոն ծուղակների շղթաներից, իսկ մրցակցությունը, թեկուզև դաժան, բայց տեղափոխել փաստարկների, մոտեցումների, ծրագրերի դաշտ: Առայժմ չի ստացվում: Մեղավորներ յուրաքանչյուր կողմը փնտրում է հակառակ ճամբարում: Մեծ հաշվով, սակայն, մեղավոր ենք բոլորս: Ավելի շուտ ոչ թե մեղավոր ենք, այլ պատրաստ չենք նոր որակի բովանդակության:

ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ Միրզոյան