Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել. մարդիկ տարհանվում են. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 4-ին՝ ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարներն իրականացնում են մարդկանց տարհանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:01-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



