Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են եղել: Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնել է ֆրանսիական Le Figaro թերթը: Այս մասին տեղեկատվությունն ստացվել է դատաբժշակական փորձաքննությունից հետո, սակայն, պաշտոնապես այն դեռ ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել:
Միաժամանակ, ֆրանսիական իշխանությունները պարզել են ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի պատգամավոր Ժան-Պիեռ Ժորժը, դա Իսմաիլ Օմար Մոստեֆաին է, որը ծնվել է 1985թ. և մինչև 2012թ. ապրել է Շարտր քաղաքում: Մոստեֆանին ճանաչվել է կտրված մատի փորձաքննությունից հետո, որը հայտնաբերվել է փարիզյան «Բատակլան» համերգային սրահում, որտեղ իրականացվել է ահաբեկչությունը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



