Դե Յոնգ. «Բարսելոնան» խնդրել է ինձ դուրս թողնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայից
ՍՊՈՐՏ«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկ Դե Յոնգը հայտնել է, որ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու ընթացքում կատալոնական ակումբի կողմից խնդրանք է ստացել դուրս թողնել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայից:
Հիշեցնենք, որ «Այաքսի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 23:55-ին:
«Երբ ես պայմանագիր էի կնքում, «Բարսելոնան» խնդրել էր ինձ դուրս թողնել «Ռեալին» մրցաշարից: Շաբաթ օրը դիտել եմ կլասիկոն, բայց որպես երկրպագու: Եթե կարողանանք շրջանցել «Ռեալին», ապա կզարմացնենք բոլորին և կգրենք «Այաքսի» անունը պատմության մեջ»,- Դե Յոնգի խոսքն է մեջբերում De Telegraaf-ը:
Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնա» կտեղափոխվի ամռանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



