Գավառ-Սևան մայրուղու հարակից խանութից գողացել են տարբեր տեսակի ծխախոտեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 5-ին՝ ժամը 09.20-ին, ոստիկանության Սևանի բաժնում Լճաշեն գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 02.10-ի սահմաններում, Գավառ-Սևան մայրուղու աջակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող խանութի մուտքի դռան երկաթյա ճաղավանդակի կախովի փականը և դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով՝ մտել և գողացել են տարբեր տեսակի ծխախոտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Պարույր Մ.-ն: Պարույր Մ.-ն ձերբակալվել է:
Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



