Ռուսաստանում տաքսու վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով» (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ռուսաստանում տաքսու վարորդը ստիպել ուղևորին լվացվել «զելյոնկայով» (լուծույթ՝ «Ադամանդե կանաչ»), ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասում:
Ինչպես գրում է lenta.ru-ն, ուղևորի հետ նման կերպ վարվել են ուղեվարձը վճարելուց հրաժարվելու պատճառով: Նշվում է, որ իրավապահները համացանցում հայտնված տեսահոլովակի հետ կապված ստուգումներ են սկսել: Առայժմ հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:
Ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Խաբարովսկում, երբ տաքսու վարորդը նման կերպով «պատժել» էր երկու աղջիկների: Տաքսու վարորդին ազատել էին աշխատանքից, իսկ հետո ստիպել նույն կերպ լվացվել «զելյոնկայով»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



