Մահվան ելքով վրաերթ Արտաշատում. վարորդը դեպքի վայրից հեռացել է, բայց 3 ժամ անց ներկայացել է ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթեւոսյանին, որը տեղում մահացել է:
Մարտի 7-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 64-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իր վարած «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գագիկ Մաթեւոսյանին, սակայն վախենալով, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է իրեն վնասեն, լքել է դեպքի վայրը:
Կատարվում է քննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



