Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես են մեղուները բզզում և ինչո՞ւ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

«Հետախույզ» մեղուն, հայտնաբերելով նեկտարով հարուստ տարածք, վերադառնում է փեթակ և իր «պարով»՝ շարժումներով, բացատրում է, թե որտեղ է այդ տեղը և ինչքան նեկտար կա այնտեղ: Այսինքն, մեղուները շփվում են շարժումների միջոցով: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ մեղուների շփման հիմնական միջոց է նաև բզզոցը: Հարցն այն է, որ հաճախ մեղուն իր «պարը» կատարում է փեթակի ներսում, որտեղ մութ է: Այդ դեպքում ինչպե՞ս են մնացած մեղուները տեսնում և հասկանում հետախույզին: Ներկայումս մինչև վերջ պարզված չէ, թե մեղուն ինչպես է բզզում: Ամենահավանական վարկածն այն է, որ մեղուն դրա համար օգտագործում է իր 14 շնչառական անցքերը, որոնք գտնվում են նրա կողային հատվածում: Մեկ այլ վարկածով բզզոցը առաջանում է մեղվի թևիկների վիբրացիայից, որը մեղուն ուժեղացնում է կրծքի շարժումներով: Բանն այն է, որ մեղվի թևերը պոկելուց հետո էլ նրա բզզոցը չի կորչում, բայց փոխվում է տոնայնությունը և ինտենսիվությունը: Առաջ համարվում էր, որ մեղուն լսում է թաթիկներով, այսինքն՝ փեթակի բոլոր ձայները վիբրացիայի միջոցով փոխանցվում են նրա թաթիկներին, և նա լսում է: Վերջերս պարզվել է, որ մեղվի բեղիկները, որոնք համարվում էին միայն հոտառության և համի օրգան, հանդիսանում են նաև մեղվի «ականջները»: Մեղվի բեղիկներն ամբողջությամբ պատված են մանր վահանիկներով, որոնք նման են թմբկաթաղանթների: Սրանից էլ հենց պարզ է դառնում, թե ինչու «պարող» հետախույզ մեղվին մնացած մեղուները անընդհատ կպչում են իրենց բեղիկներով, այսինքն՝ նրանք ոչ միայն նայում են և հասկանում, այլ նաև իրենց բեղիկներով լսում են պարողին: 

Մեղվի բզզոցը ունի նույն նպատակը, ինչ նրա «պարը» և շարժումները: Դրա միջոցով մեղուները շփվում են: Ներկայումս գիտնականները առանձնացրել են բզզոցի մոտ 10 հստակ տեսակ, որոնք ունեն կոնկրետ նշանակություն: Ամենաարտահայտիչը «օդափոխության» բզզոցն է: «Օդափոխությունը» նպատակ ունի փեթակի ջերմաստիճանը իջեցնել, որի նպատակով էլ մեղուները սկսում են թափահարել իրենց թևիկները և միաժամանակ բզզալ: Այդ բզզոցից առաջացած ձայնը բարձր է և համաչափ՝ մոտավորապես թևիկների 250 տատանում մեկ վայրկյանում: Մեղվապահները նկատած կլինեն, որ փեթակին մոտենալիս երբեմն բզզոցն ուժեղանում է: Այդ ուժեղացումը, որի դեպքում լինում է թևիկների 500 տատանում մեկ վայրկյանում, վտանգի ազդանշանն է: Երբ վտանգն անցնում է, բզզոցը թուլանում է: Հատկապես հարուստ է մայր մեղվի ձայնային դիապազոնը: Երբ իր մեղրահացի բջջից դուրս է գալիս նոր մայր մեղու, նա յուրահատուկ բարձր ձայն է արձակում: Նրա քույրերը, որոնք դեռևս բջիջների ներսում են, արձագանքում են այդ ձայնին նույնպես յուրահատուկ ձայնով: Իհարկե, սա նրանց կողմից մահացու սխալ է: Թագուհի մեկ փեթակում կարող է լինել մեկը, մնացածը հակառակորդներ են: Այս եղանակով, փաստորեն, նորածին մայր մեղուն իմանում է դեռևս մոմահացի բջիջներից դուրս չեկած իր հակառակորդների գտնվելու վայրերը և մոտենալով նրանց՝ կա՛մ խայթելու, կա՛մ էլ գլուխը պոկելու միջոցով ոչնչացնում է նրանց:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ