Դատարանն ազատ է արձակել «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատել է մասնաճյուղի տնօրենի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը:
Աղբյուրի փոխանցմամբ` երեկ կայացած դատական նիստում դատարանը մերժել է կալանավորումը` համարելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը:
Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել էր մարտի 4-ին` առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



