Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ չի կարելի գնել կամ վաճառել ձնծաղիկը
ՎԻԴԵՈԳարնան գալուստը սովորաբար ասոցացվում է կանանց տոների և մեր սիրելի ձնծաղիկների ու մանուշակների ծաղկելու հետ: Բոլորս էլ սիրում ենք գնալ դաշտեր հավաքել ձնծաղիկներ և նրանց անուշ բույրով պատել մեր տները, սակայն քչերս գիտենք, որ ձնծաղիկները քաղելը, գնելը և մասնավորապես վաճառելը օրենքով արգելված է:

Orer.am-ը պարզել է, որ ծնծաղիկների առք ու վաճառքը օրենքով անթույլատրելի է, քանի որ նրանք Կարմիր գրքում գրանցված ծաղիկներ են և համարվում են վերացող տեսակ:
Բնապահպանները խստորեն զգուշացրել են, որ ձնծաղիկ քաղելով մենք ոչնչացնում ենք այդ յուրահատուկ ծաղիկները և նպաստում դրանց վերացմանը, բայց, ցավոք սրտի, անգամ այս նախազգուշացումները չեն կանգնեցնում մարդկանց: Նրանք շարունակում են խախտել օրենքը, վնասել բնությունը՝ գնելով կամ վաճառելով ձնծաղիկներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



