Թբիլիսիում բանկ են կողոպտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիում այսօր առավոտյան (ժամը 11:00-ի սահմաններում) կողոպտվել է Գլդանի թաղամասում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը: Rustavi 2-ը տեղեկացնում է, որ բանկ ներխուժածները փախուստի են դիմել՝ հետները պատանդ վերցնելով:
Ականատեսների տեղեկատվությամբ, երեք դիմակավոր անձինք տարածքը լքել են այն բանից հետո, երբ մի աղջկա նստեցրել են մեքենան: Լրատվամիջոցը փոխանցում է, որ հանցագործները ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակ են բացել:
Հրաձգության հետևանքով վնասվել են մեքենաներ և խանութներ:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հաստատել է, որ բանկից փողեր են հափշտակել, իսկ վերցրած պատանդին ազատ արձակել։ Միջոցներ են ձեռնարկվում հանցագործներին գտնելու ուղղությամբ։
Աղբյուր՝ Aliq.ge
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



