Դիլիջան-Իջևան ճանապարհին մեքենան ընկել է սելավատարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 9-ին, ժամը 16:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի մոտ 105-րդ կմ-ին «Kia Օptima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի սելավատարը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



