Իրաքյան հետախուզությունը տեղյակ է եղել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/445252/
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ահաբեկիչների կողմից Փարիզում գործողություններ կատարելու մտադրության մասին իրենց հետախուզությունը տեղեկացել է և այդ մասին հայտնել Ֆրանսիայի իշխանություններին: Նրանք հայտնել են, որ ահավեկիչներն իրենց գործողությունների համար ընտրել են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Իրանը: «Իրաքյան հետախուզությունը ստացել է սպավող ահաբեկչությունների մասին տեղեկություններ և այդ երկրները զգուշացվել են:
«ԻԼԻՊ»-ը վտանգ է ներկայացնում բոլոր երկրների համար: Խմբավորումն արդեն իսկ մեծ տարածքներ է գևավել Իրաքում և Սիրիայում և մենք զգուշացրել ենք, որ այդ ամենը կարող է կրկնվել նաև այլ երկրներում», – նշել է Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմի ալ Ջաաֆարին: Նրա խոսքերով, այդ երկրներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին տեղեկությունները ստանալուց հետո դրանք անմիջապես փոխանցվել են նշված երկրների հատուկ ծառայություններին:



