Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում հայտնաբերել են տարբեր ծառատեսակների մոտ 4.5 խմ մանրացրած փայտանյութ, ինչի վերաբերյալ 23-ամյա Մարզպետ Բ․-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառամասից հատել էր 4 բոխու, 2 հացենու եւ 1 թխկու թաց կանգուն ծառեր, ապա «ՈՒԱԶ»-ով տեղափոխել նշված տան բակ:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառապահին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



