Կոտայքի մարզում թալանել են Վճռաբեկ դատարանի գնումների բաժնի պետի բնակարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 10-ին, խոշոր գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին՝ ժամը 16:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր և գումար:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:
Կայքը հայտնում է, որ տուժած Դ. Թովմասյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես գնումերի բաժնի պետ:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



