ԿԸՀ-ն հաստատել է հանրաքվեի դրոշմակնիքի նմուշը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը նոյեմբերի 15-ին գումարած արտահերթ նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությանն օգտագործվող դրոշմակնիքի նմուշը: Համաձայն հանձնաժողովի որոշման` դրոշմակնիքի նմուշում նշված է «ՔՎԵ» բառը և հանրաքվեի քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը՝ «06.12.15»:
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, ԿԸՀ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյանի ներկայացրած դիմումը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



