Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Opel Vectra»-ն բախվել է սյանը. կա 2 զոհ, 3 քաղաքացի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 10-ին՝ ժամը 18:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը: Երկու քաղաքացի մահացել է, իսկ երեքը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



