Ինդոնեզիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում գնացքը դուրս է եկել գծերից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բոգոր քաղաքում տեղի ժամանակով 10:30 (երևանյան 07:30):
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը էլեկտրափոխանցման գծի սյան տապալումն է եղել, սակայն ներկա պահին հետաքննություն է անցկացվում:
Գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ գնացքը Ջակարտայից ուղևորվելիս է եղել զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող Բոգոր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



