Դավիթ Տոնոյանի և ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետի հանդիպմանը կարևորվել է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին:
Բանակցությունների ընթացքում կարևորվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական-կենսաբանական, ինչպես նաև համաճարակային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը:
Քննարկելով փոխգործակցության ներկա իրավիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, կողմերը համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերոնշյալ ոլորտում հայ-ռուսական երկկողմ ծրագրեր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



