Մոսկվան հուսով է, որ Փարիզի իրադարձությունները կփոխեն ՆԱՏՕ-ի դիրքորոշումն ահաբեկչության դեմ պայքարի հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում հուսով են, որ Փարիզի իրադարձությունները խթան կհանդիսանան, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները փոխեն իրենց վերաբերմունքը ահաբեկչության դեմ պայքարի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Փարիզի իրադարձությունները, հավանաբար, ամեն ինչ իրենց տեղը կդնեն և կփոխեն Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների մեր գործընկերների դիրքորոշումը»,-ասել է նա:
G20-ում Թուրքիայի ներկայացուցչի առաջարկով ահաբեկչության դեմ պայքարի հարցն ընդգրկվել է գագաթնաժողովի օրակարգում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



