Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ավելի քան 1300 քաղաքացի կդառնա գործազուրկ, և ավելի քան 900 մլն դրամ տարեկան հարկ չի վճարվի պետբյուջե. գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցների նամակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացրած գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները հրապարակել են կառավարությանը փոխանցած նամակը: Նրանք իրենց հաղորդագրության մեջ նաև նշել են, որ չեն դադարեցնելու իրենց պայքարը։

«Այսօր մենք մեր մտահոգություններն ու առաջարկները ներկայացնող նամակ հանձնեցինք կառավարություն։ Վաղը նույնաբովանդակ նամակ կհանձնենք նաև Ազգային ժողով։ Դրան զուգահեռ չենք դադարեցների մեր բողոքի ձայնը բարձրացնել նաև ակցիաների միջոցով:

Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք, որ արդյունքում երկրում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարությանը ներկայացրած նամակը ներկայացնում ենք ստորև.

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը  150 000 ՀՀ դրամ է:

Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց  մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված:

Փոխառու միջոցների հասանելիությունը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին բավարարել իրենց դրամի նկատմամաբ պահանջարկը: Երբեմն այդ պահանջարկը կարող է առաջանալ ծայրահեղ իրավիճակների հետևանքով, ինչը կարող է ստիպել նման իրավիճակում հայտնված անձին գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև հանցագործության: Բանկերը իհարկե իրականցնում են համապատասխան գործառույթ, սակայն այնքան հասանելի չեն դարձնում վարկային միջոցները հասարակության անդամներին, որքան գրավատները: Բացի այդ բանկերը առանց մրցակցության կարող են հանգեցնել իրենց ծառայությունների թանկացման և դրանցից օգտվողների վիճակի վատթարացմանը: Որքան բարդ է վարկ ստանալը, այնքան թանկ է վարկը վարկառուի համար։ Եթե շուկայում վարկեր առաջարկողները նվազեն, մցակցությունը փոքրանա, ապա  վարկային հարաբերություններում վարկատուն է դառնում թելադրող վարկառի համար:

 

Գրավատների առավելությունները բանկերի և վարկային կազմակերպությունների  համեմատ

1.    Վարկավորում են բացառապես ՀՀ դրամով, այսինքն՝ իրենց վրա են վերցնում ֆինանսական ռիսկերը. Դրամի արժեզրկում, Փոխարժեքի տատանում և այլն

2.    Վարկավորում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց

3.    Վարկավորում են առանց եկամուտ հավաստող փաստաթղթերի պահանջի

4.    Վարկավորում են առանց հաճախորդի վարկունակության ուսումնասիրության

5.    Վարկավորում են ցանկացած շարժական գույքի գրավի դիմաց

6.    Վարկավորում են արագ և շուրջօրյա ռեժիմով

7.    Ժամկետանց վարկերի դեպքում վնաս չեն հասցնում վարկառուի վարկային պատմությանը

8.    Գրավի առարկայի իրացման դեպքում լրացուցիչ պահանջ չեն ներկայացնում վարկառուին ինչպես բանկերը և վարկային կազմակերպությունները՝ էլ ավելի վատթարացնելով վարկառուի վիճակը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքը ավելանում  է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝  100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված  օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող  գրավատները կփակվեն հիմնովին, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմտաբար փոքր է քան Երևանում, և մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից:

Փոխանակման կետեր

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են շուրջ 200 փոխանակման կետեր: Նշված փոխանակման կետերի մեծամասությունը իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ մարզերում: ՀՀ-ում գործող փոխանակման կետերում միջինացված աշխատում են 2-3 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 100 000 ՀՀ դրամ է:

ՀՀ-ում գործող փոխանակման կետերը գտնվելով առևտրի ու սպասարկման կետերին մոտ և աշխատելով ավելի երկար աշխատանքային ռեժիմով՝ ծառայություններ են մատուցում ՀՀ քաղաքացիներին և Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, նպաստելով ապրանքների և ծառայությունների դիմաց ազգային արժույթով վճարմանը, բացառելով արտարժույթով կատարվող գործարքների իրականացմանը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով փոխանակման կետերի պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6 000 տոկոսով՝ 50 000 ՀՀ դրամից դառնալով 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող փոխանակման կետերի մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող  փոխանակման կետերը կփակվեն հիմնովին:



 
Աղյուսակն ի ցույց է դնում այն, որ բանկերը իրականցնում են մեծ թվով ֆինանսական գործառություններ և հնարավորություն ունեն ՀՀ ԿԲ-ի թույլատվությամբ իրականցնել նաև այլ գործառություններ, բավականին շատ են նաև վարկայինների կողմից իրակացվող գործառույթները: Գրավատները իրականցնում են վարկերի տրամադրում միայն դրամով, միայն շարժական գույքի գրավով միայն ֆիզիկական անձանց, փոխանակման կետերը ծառայություն են մատուցում բացառապես ֆիզիկական անձանց՝ բացառապես կանխիկ: Բնական է, որ լիցենզիայի տուրքի չափը համահունչ չի իրականցվող գործառնություններին:

Արդյունքում

·    Ավելի քան 1300 ՀՀ քաղաքացի կդառնան գործազուրկ և ավելի քան 900 միլիոն ՀՀ դրամ տարեկան հարկ չի վճարվի պետական բյուջե:

·    Կկրճատվեն գրավատներին և փոխանակման կետերին ծառայություն մատուցող պետական (ՀՀ ոստիկանություն, Սոս Սիսթեմս, Ֆինանսական համակարգի հաշտարար) և ոչ պետական կազմակերպությունների (առևտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, կապի օպերատորներ և այլն) ֆինանսական մուտքերը։

·    Պետությունը կխթանի այդ ոլորտում մոնոպոլ դիրքի ստեղծմանը՝ իր բացասական հետևանքներով:

·    Կհակասի ներկայիս ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կողմից որդեգրած փոքր և միջին բիզնեսի աջակցության և խրախուսման քաղաքականությանը:

·    Այդ բնագավառում կձևավորվի ստվերային շուկա, որը դուրս կմնա ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների:

·    Ստվերային շուկայի մասնակիցները օգտվելով ստեղծված իրավիճակից կզբաղեցնեն օրինական հարկ վճարողների տեղը՝ նմանատիպ ծառայություններ մատուցելով քաղաքացիներին, չվճարելով որևէ հարկ և պետական տուրք:

·    Պետությունը կցուցաբերի ոչ հավասար և անարդար մոտեցում ֆնանսական կազմակերպությունների նկատմամբ (առևտրային բանկերի պետ տուրքը 3 մլն. ՀՀ դրամից դարձնելով 7 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 2,3 անգամ, վարկային կազմակերպությունների պետ տուրքը 500 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն. ՀՀ  դրամ՝ ավելացնելով 6 անգամ, գրավատներինը 100 հազ. ՀՀ դրամից դարձնելով   6 մլն. ՀՀ դրամ ավելացնելով՝ 60 անգամ, արտարժույթի փոխանակման կետերինը 50 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն. ՀՀ դրամ՝ ավելացնելով 60 անգամ):

·    Պետությունը կնպաստի Հայաստանում ներկայումս գրեթե վերացված արտարժույթով իրականացվող գործարքների կատարմանը:

·    Պետությունը կնպաստի հանրության մոտ բողոքի և վրդովմունքի ալիքի բարձրացմանը` վարկային պրոդուկտի թանկացման, բնակչության վարկունակության նվազման և մնացած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից (մնալով գերիշխող դիրքում) բնակչությանը թալանման հետևանքով:

Մեր պետությունը որդեգրել է քաղաքականություն, որի հիմքում դրված է կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարը։ Հայաստանի Հանրապետության արդի տնտեսական քաղաքականության առաջնային հիմնախնդիրներից է տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը և այդ առումով տնտեսական գործող մենաշնորհների կարգավորումը՝ հավասար պայմաններ ստեղծելով տնտեսվարողների համար։ Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում շուկայում սահմանում է բարձր գին: Այս օրենքում կատարվող փոփոխությունները կհանգեցնի տնտեսությունում մենաշնորհացման մակարդակի բարձրացմանը, հզոր կազմակերպության համար սահմանելով ավելի ցածր պետական տուրք, քան մանրինը։ Պետական մակարդակով ստեղծելով անբարենպաստ պայմաններ մանր և միջին բիզնեսի համար՝ ստիպելով նրանց փակվել։

Առաջարկություն

Մտահոգվելով կատարվող օրենսդրական փոփոփության արդյունքում տնտեսությունում ձևավորվելիք անառողջ մթնոլորտի, տնտեսությանը հասցվելիք վնասի, քաղաքացիների համար առկա հնարավորությունների սահմանափակման, գործազրկության մակարդակի ավելացման և բնակչության սոցիալական վիճակի հետագա վատթարացման մասին՝ առաջարկում ենք չկատարել նման փոփոխություն վերը նշված օրենքում, այլ կատարել ավելի խորը ուսումնասիրություն, հիմանավորել տնտեսական հաշվարկներով և վերլուծությամբ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, թե ինչու պետք է լինի հենց այդպիսին և ինչու է պետք այսքանով կամ այնքանով տարբերվի ոլորտի մնացած մասնակիցների կողմից կատարվող վճարումներից:

Հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը մասնակցելու բոլոր քննարկումներին և կատարվող ուսումնասիրություններին»:

 

 
Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը