Հրապարակվել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողի լուսանկարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ մեղադրվողներից մեկի լուսանկարը: Նրա անունն Աբդեսլամ Սալահ է, ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, Բրյուսելում: Նշվում է նաեւ, որ նրա հասակը 1.75 մետր է, աչքերը՝ շագանակագույն:
«Ոստիկանությունը որոնում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին»,- ասված է հայտարարությունում:
Հաղորդվում է նաեւ, որ նա վտանգավոր է, այդ պատճառով ցանկացած մարդու, ով նրան կհայտնաբերի, խորհուրդ է տրվում ինքնուրույն հաշվերհարդարի փորձ չանել:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցներում է:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



