Կոտրել են Հովհաննավանքի պատուհանը, գողացել մոմերի փողն ու գանձանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Օհանավան գյուղում տեղի ունեցած գողության փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Տեր Մամբրե քահանա Պարույրյանից, որ Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցուց գողություն է կատարվել:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:



