Գավառի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍույն թվականի մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060 աշխարհագրական կոորդինատներով (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիք գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



