Նեյմարը կարող է որակազրկվել երեք խաղով
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է որակազրկվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղում իր պահվածքի համար (1:3):
Ինչպես հայտնում է The Times-ը, այս պահին ՈւԵՖԱ-ն դիտարկում է բրազիլացուն երեք խաղով որակազրկելու տարբերակը: Նեյմարի նկատմամբ ավելի վաղ կարգապահական գործ էր բացվել:
Հիշեցնենք` փարիզյան թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելացված ժամանակում երրորդ գոլը խփեց:
Հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան 11-մետրանոց նշանակեց ՊՍԺ-ի դարպասին` VAR-ի օգնությամբ:
Նեյմարը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, իսկ խաղից հետո Instagram-ում գրառում է կատարել` քննադատելով մրցավարներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



